ՌԴ դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա խստացումը կարելի է գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում, այս մասին ասել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Այս պատերազմում անհրաժեշտ կլինի պատասխանել տնտեսական, քաղաքական, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ միջոցներով: Մեր ամերիկացի ընկերները սա պետք է հասկանան»,- շարունակել է Մեդվեդևը՝ հավելելով, որ պատժամիջոցներն այսպես թե այնպես ազդում են երկրի տնտեսության վրա, այդ թվում՝ փոխարժեքի, փոխանցում է РИА Новости-ն: