Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը համարյա շատախոս է դարձել». Հրանուշ Խառատյան

12:40, հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ.
«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը համարյա շատախոս է դարձել». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար պարոն Սողոմոնյանը համարյա շատախոս է դարձել; Այս դաստիարակված և կրթված երիտասարդը, ըստ երևույթին իր ղեկավարի՝ պատրոնի ազդեցությամբ, համարյա դադարել էր հասարակության հետ կապակցված նախադասություններով խոսել և սովորաբար բավարարվում էր իր պատրոնին բնորոշ վերամբարձ «անհեթեթություն է», «ադեկվատ չէ», «իրականության հետ աղերս չունի» կտրուկ, թեման ընդհատող և վերջին խոսքի իրավունքով վերջակետ դնող հայտարարություններով: Հիմա տղան բավական աղմկոտ և շատախոս է դարձել, և փորձում է համոզել հանրությանը մի բանում, որին, ըստ ամենայնի, ինքն էլ չի հավատում, և նույնիսկ գործի է դրել տրամաբանությունը, ինչից առնվազն հանրության հետ հաղորդակցվելու մակարդակում զգալիորեն ետ էր վարժվել; Նույնիսկ դեմքին չհասկացվածության վշտալի դիմակ է հայտնվել՝ ոչ վաղ անցյալի հեգնախառն սառն անտարբերության փոխարեն: Գուցե մեքենան փոխարինվում է մարդո՞վ, բայց մարդը վերադառում է ո՞չ այն դռնով; Տեսնենք ինչքան կդիմանա: Դե հո տղան դեռ ամբողջովին պատրոնի քղամիդը չի հագել, երիտասարդ է, հեռանկարներ ունի և հոգու երկվության ճնշումը կարող է նաև հակառակ դուռը բացել; Պատկերացնում եմ՝ ինչքան է ուզում:

| | |
16391 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
vardan
vardan 14:11, 09.08.2018
varcatrutyan chapic e kaxvac.......Robe lav pox a bajanum hastat