Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Շանթ Հարությունյանը պետք է օր առաջ ազատ արձակվի, իսկ որտե՞ղ է նա հիմա». Շահեն Հարությունյանը սպառնում է աշնանը կայանալիք կարևոր իրադարձություններով

00:50, հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ.
«Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Շանթ Հարությունյանը պետք է օր առաջ ազատ արձակվի, իսկ որտե՞ղ է նա հիմա». Շահեն Հարությունյանը սպառնում է աշնանը կայանալիք կարևոր իրադարձություններով

Ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեք մի հատ ծուռը նստենք, դյուզը խոսենք։

Նիկոլ Փաշինյանը 5 տարի շարունակ հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է։ Դուրս եկավ փողոց, հայտարարեց, որ իշխանափոխությունից հետո երկրում չի լինի կոռուպցիա, ամենաթողություն և քաղբանտարկյալները և մասնավորապես՝ անվանապես նշելով՝ Շանթ Հարությունյանը, պետք է օր առաջ ազատ արձակվեն։
     Գնացինք, կողքը կանգնեցինք. եկավ իշխանության։
     Սկսեց պայքար ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ամենաթողության և սկսեց պատժել հանցագործներին։ Լավ է։
     Իսկ որտե՞ղ է Շանթ Հարությունյանը։ Այն նույն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։
     Մարդ, ով առաջինը դուրս եկավ փողոց՝ արժեքների հեղափոխության։
     Շանթ Հարությունյանը չէր հավատում ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը, քանի որ բոլոր ընտրությունները կեղծվում էին։ Իսկ հիմա՞։ Իշխանություն է փոխվել, բայց կրկին անգամ Շանթ Հարությունյանը չի մասնակցի ընտրություններին, քանի որ նոր իշխանությունները չեն ցանկանում քաղբանտարկյալին ազատել՝ այդպիսով մեկուսացնելով Շանթ Հարությունյանին և իր գաղափարախոսությունը։
     ՀԳ. Քաղբանտարկյալի հարցը չպետք է տեղափոխել իրավական հարթություն, քանի որ ՀՀ օրենսդրության մեջ չկա քաղաքական հոդված (ինչպես օրինակ Սովետ միության մեջ)։
     ՀԳ.2 Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ օր առաջ պիտի ազատվի Շանթ Հարությունյանը, բա ինչի՞ այդ ժամանակ մեկը չասեց, պարոն Նիկո'լ, ի՞նչ է, որոշել ես գալ իշխանության ու ազդե՞լ դատական համակարգի վրա։
     ՀԳ.3 Այո', Շանթ Հարությունյանը ցանկանում է ազատ արձակվել միայն արդարացմամբ։ Դա է նորմալ, բանական, բարոյական և ադեկվատ հասարակություններում վերաբերմունքը քաղբանտարկյալի հանդեպ։
     Բայց ի՞նչ եք կարծում, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանար, չէ՞ր կարող ազատել Շանթ Հարությունյանին առանց արդարացման։ Սուտ է բոլոր այն լուրերը, թե Շանթ Հարությունյանին առաջարկել են ազատություն, իսկ նա հրաժարվել է։
     ՀԳ.4 Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և բանտերից ազատվեցին թավշյա հեղափոխության մասնակիցները, այդ ժամանակ միանշանակ հնարավոր էր բանտից ազատել նաև մյուս քաղբանտարկյալներին։ Չէ՞ որ հանրային ռադիոյի շենք մտնելը (հատուկ պահպանվող գոտի) ավելի ծանր քայլ է, որին մասնակցել եմ նաև ես, քան մի քանի հոգով ոստիկանության հետ բախումը։
     ՀԳ.5 Հարգելի' Նիկոլ Փաշինյան։ Դուք լավ գիտեք, որ ես կարողանում եմ հայտնվել այնպիսի վայրերում, որտեղ չէր ցանկանա տեսնել ոչ մի իշխանություն։ Հիշու՞մ եք Հայաստան֊Պորտուգալիա խաղը։ Հենց դուք եկաք ինձ տեսնելու ոստիկանության բաժնում։ Հիշու՞մ եք Հռոմի Պապի այցը Հայաստան՝ Գյումրի։
     Առջևում կարևոր աշուն է, պարո՛ն Փաշինյան։
     ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

| | |
14601 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀԱՅ*ԱՀՆԵՆ*ՀԱՅՔ
ՀԱՅ*ԱՀՆԵՆ*ՀԱՅՔ 01:26, 09.08.2018
To ay chinga-chung, et umes Ah talis, et umes porcum waxecnel, Lsi ay Frashtafolik gechi hangist wer engi text cptunt durs chega, hort asin azates durs ari, xi durs chi gali? karoxa uzuma wor ?Nikole andzamb gna xci dure baci?? u ax u hacow dimawori? gnaceq Xurban exeq xurbana texin, wor dzez prkec, teche xerjon dzez banterum kptacner, u der mihatel ekeles inchwor paymanneres teladrum u partadrum? gna wer engi text u glxict mec qaqer chutes, te che menq qo harcow lurj kzbaxwenq.
Hay
Hay 01:55, 09.08.2018
Dzent ktri ara , gna hort vekal u gnacek tun,u mus angam varjapetin ah 4tas lakot.xurban exec vor saxt azatutyan mej ec KAM azatvelu huys unec.