Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Մարտի 1»-ի գործով կատարված խուզարկությամբ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը և ևս մեկ անձ

20:05, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Մարտի 1»-ի գործով կատարված խուզարկությամբ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը և ևս մեկ անձ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը, ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:
     Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Մարտի 1»-ի գործով կատարված խուզարկությամբ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարարանում հայտնաբերվել է զենք և ռազմամթերք, ձերբակալվել է նրա եղբայրը և ևս մեկ անձ
12865 | 10
Facebook