Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ 45 պատգամավոր ստորագրել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության տակ, որը ներկայացվել էր դատախազություն:
Երեկ ՀՀԿ-ն հրապարակել էր նաև երաշխավորություն տված պատգամավորների իրենց ցուցակը:
MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը մերժվել է: