Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ինչո՞ւ են ՔԿՀ պատասխանատուներն այդքան հակված դեպի վատ փոփոխությունները». Ժաննա Ալեքսանյան

09:45, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
«Ինչո՞ւ են ՔԿՀ պատասխանատուներն այդքան հակված դեպի վատ փոփոխությունները». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Քիչ առաջ տեղեկություններ ստացա Արմավիր քրեակատարողական հիմնարկից, որ վաղը բանտախցերից հանելու են վարագույրները, ինչը քիչ թե շատ պաշտպանում էր դատապարտյալներին արևից ու անմարդկային շոգից։ Բացատրությունն այն է, թե վարագույր չի թույլատրվում։ Դատապարտյալները, հատկապես վատառողջները չեն պատկերացնում, թե ինչպես են այս շոգ օրերին պաշտպանվելու կիզիչ արևից։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ են ՔԿՀ պատասխանատուները այդքան հակված դեպի վատ փոփոխությունները, եթե դու վարագույրներն արգելում ես, ապա դա փոխարինիր մեկ այլ միջոցով կամ գոնե խնայիր առողջական խնդիրներ ունեցողներին։ Խորհրդային պատժիչ հոգեբանությունը դեռևս չի լքում այս համակարգի աշխատակիցներին։

| | |
3117 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am