Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժողովրդավարությունը Հայաստանում էլ ավելի դժվար ժամանակներ է ապրում». Արմեն Աշոտյան

00:00, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
«Ժողովրդավարությունը Հայաստանում էլ ավելի դժվար ժամանակներ է ապրում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ ֆեյսբուքյան գործիչներ և զլմներ անհամբեր սպասում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունների հրապարակմանը, որպեսզի նրանց դարձնեն հերթական անձնական հարձակման, զրպարտությունների և անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածքի թիրախ։

Սույնով տեղեկացնում եմ, որ.

• Ես ստորագրել եմ միջնորդության տակ։
     • Ես ունեմ դրա օրինական իրավունքը։
     • Որևէ մեկը չի կարող արգելել ինձ օգտվել իմ ազատություններից և իրավունքներից։
     • Գործի առնչությամբ ամբողջությամբ կիսում եմ ՀՀԿ և ՀՀԿ խմբակցության հայտարարությունների մեջ տեղ գտած քաղաքական գնահատականները։
     • Մենք ունեցել ենք և գուցե կրկին ունենանք քաղաքական տարաձայնություններ, ու հենց բազմակարծությունն է իրական ժողովրդավարության հիմքը։
     • Ատելության և անհանդուրժողականության արհեստական և ուղղորդված քարոզչությունը անընդունելի է, իսկ ժողովրդավարությունը Հայաստանում էլ ավելի դժվար ժամանակներ է ապրում։

Նման պահվածքը գնահատում եմ նաև երկրում առկա բազմաթիվ խնդիրներից ուշադրություն շեղելու չհաջողված փորձ»։

9639 | 12
Facebook