Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Նրանց միավորել է իշխանության վերադառնալու մարմաջը, ու Քոչարյանը կոնտրհեղափոխության նրանց առաջնորդն է». Ստյոպա Սաֆարյան

23:05, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
«Նրանց միավորել է իշխանության վերադառնալու մարմաջը, ու Քոչարյանը կոնտրհեղափոխության նրանց առաջնորդն է». Ստյոպա Սաֆարյան

Տո ինչ կոնտրհեղափոխություն...Սա անինքնասերների շքերթ է: Իրար ինչ ասես չեն ասել, իրար գլխի ինչ ասես՝ չեն սարքել: Հայաստանի քաղաքական դաշտը ուղղակի պետք է մաքրվի նմաններից.... Հետո էլ ասում են՝ գեյ պարադը մերժում ենք, հայեցի չէ... 46-ի ինքնալուստրացիան ավելի խայտառակ պառադ է...
     Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջած Անդանիկ Մարգարյանի փեսա Ռոբերտ Սարգսյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջած Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը /ՀՀԿ հին՝ մարգարյանական թեև/ ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Մարտի 1-ն ու նրա ցավը չսեփականելու կոչ անող Մարգարիտ Եսայանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Քոչարյանի իշխանության օրոք ՕԵԿ-ին ու նրա առաջնորդին նրանից պաշտպանող /երբ դուրս եկան կոալիցիայից ու Արթուր Բաղդասարյանի հարաբերությունները լարվեցին, նրա ու բրիտանացի դիվանագետի զրույցը գաղտնալսվեց/, Քոչարյանին ամեն ինչի մեջ մեղադրող Սամվել Ֆարմանյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում նաիրի հունանյանի ու նրա խմբի գնդակից վիրավորված /չասեմ՝ ում կազմակերպած, բոլորը գիտեն/ Հերմինե Նաղդալյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Անցած ամիս հերոս կորցրած Շուշան Պետրոսյանը գտել է նոր հերոսին. նա նույնպես ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ու նրա վարած հակավրացական քաղաքականության պատճառով սրված իրավիճակով Ջավախքից պատգամավոր Տաճատ Վարդապետյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Ռոբերտ Քոչարյանի կառավարության մեջ գեյեր փնտրած ու քննադատած Հայկ Բաբուխանյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ամենամահացու մեղքերի մեջ մեղադրող Արտաշես Գեղամյանը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի ազատության համար:

Կարեն Ավագյան գրասենյակից Ռոբերտ Քոչարյանին իր բունը ցույց տվող հայտարարություններ տարածած Կարեն Ավագյանը սոտորագրել է Քոչարյանի ազատության համար:

Տակավին գարնանը Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ով հարցաքննության հրավիրող Սամվել Նիկոյանը ստորագրել է նրա ազատության համար:

Քոչարյանի շուրջ համախմբվել են մարդիկ որոնք նախկինում ինչ ասես չեն արել նրա հանդեպ, կամ նրա կողմից ինչ նվաստացուցիչ վերաբերմունքի ասես չեն արժանացել: Կհարցնեք՝ ի՞նչն է միավորել նրանց: Այո, իշխանության վերադառնալու մարմաջը ու Քոչարյանը կոնտրհեղափոխության նրանց առաջնորդն է:

| | |
11506 | 11
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Doni
Doni 23:55, 07.08.2018
www.youtube.com/watch?v=V896r8KAJKs

nayeq ays tesanyute yew bolorit hamar parz kdarna, te inchpes dawachannere uzurpacrecin hayastane.
Aro
Aro 05:15, 08.08.2018
Harkavora hanrahavag kazmakerpel,azgovi havaqvel,bolor ays storagrutyun tvoxneri het gnal u pahanjel vor anhapax azaten robertin u hanznen joxovrdi ardaradatutyane...Ay ed jamanak roberte khaskana u kaxachi vor iran tcmah pahen bantum....vor chaushevsku ore chnkni....
Aro
Aro 05:32, 08.08.2018
Vendettan da aryan vrejn e,yev yete qocharyani pashtpanoxnere hamozvatc en vor verjinis nkatmamb katarvatce vendetta e,dranov hentc hastatum en vor qocharyai kataratce iskapes aryunahexutyun e,vori hamar el arjani eeee aryan vreji.....anpes vor aveli lave tcmah nsti,petakan partqn el paki...Aysqanitc heto joxovurde partavor che angam 1 luma vjarel chor hatci hamar vor da bantum zxtkvi....
edita
edita 09:09, 08.08.2018
Հենց ամսի 17-ի հանրահավաքի ժամանակ էլ մեկընդմիշտ ավարտել է պետք այս արյունախում բորենիներին պատժելու գործը որպես ազգին ոտնահարելու,նվաստացնելու, կոռուպցիան մի կերպ կոմայից ետ բերելու արդար դատավճիռ...անհապաղ,քանի դեռ շնչում են;
ՀՀ. Քաղաքացի
ՀՀ. Քաղաքացի 13:09, 08.08.2018
արտաշես գեղամյան, ծախված արարած: ՞՞Մախաթը պարկում չես պահի՞՞ հենց արա աբրահամյանից 2 միլիոն դոլլար վերձրիր ընտրապայքարի ժամանակ, իսկույն խաղից դուրս եկար: Էտ ոչինչ, վերձրիր վերձրիր: Հեռանայիր սուս ու փոս գո համար ապրեյիր, բայց չե դարձար սերժի քամակի ուղեկցորդը: