Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հրապարակվել է Արցախի խորհրդարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած պատգամավորների ցուցակը

21:15, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
Հրապարակվել է Արցախի խորհրդարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած պատգամավորների ցուցակը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:

Սոցիալական ցանցում որոշ օգտատերեր հրապարակել են ԱՀ Ազգային ժողովի այն պատգամավորների անունները, ովքեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Անուշ Ղավալյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ցուցակում ներառված անձինք այն պատգամավորներն են, ովքեր միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Հրապարակված փաստաթղթում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան,

Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավապահ ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում:

ԱԺ պատգամավորներ.

1.Արթուր Թովմասյան

2.Ռուդիկ Հյուսնունց

3.Ռոմելա Դադայան

4.Արզիկ Մխիթարյան

5.Վարդգես Ուլուբաբյան

6.Վարդգես Բաղրյան

7.Արամ Գրիգորյան

8.Ռոբերտ Ղահրամանյան

9. Գրիգորի Կասպարյան

10.Արմեն Օհանյան

11.Ժաննա Գալստյան

12.Դավիթ Մելքումյան

13.Աշոտ Ղուլյան

14.Լյուդվիգ Բարսեղյան

15.Արարատ Օհանջանյան»:

Հրապարակվել է Արցախի խորհրդարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած պատգամավորների ցուցակը
Հրապարակվել է Արցախի խորհրդարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած պատգամավորների ցուցակը
8487 | 13
Facebook