Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

Ինչո՞ւ է թանկացել գյուղմթերքը. պարզաբանում է փոխնախարարը

14:05, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
Ինչո՞ւ է թանկացել գյուղմթերքը. պարզաբանում է փոխնախարարը

Գյուղատնտեսական ապրանքների շուկայում գնաճի թեմայով MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի հետ:

- Պարոն Պետրոսյան, վերջին շրջանում շուկայում առկա է գյուղատնտեսական մթերքների գների զգալի աճ: Ինչի՞ հետ եք դա կապում:

- Ոչ բոլոր բուսաբանական մթերքների թանկացման մասին կարելի է խոսել, նրանցից կարելի է առաձնացնել մեկ-երկուսը: Հատկապես խոսքը վերաբերում է ձմերուկի գների բարձրացմանը, որը վերջին տարիների համեմատությամբ բավականին զգալի աճ է գրանցել, դա ունի իր բացատրությունն անկասկած: Այն պայմանավորված է բարձր ջերմաստիճանային ռեժիմով, որը գրանցվեց հանրապետությունում հունիսի վերջերից և հուլիս ամսվա ընթացքում: Եթե հիշում եք՝ 1 ամիս առաջ շուկայում ձմերուկի գինը բավականին մատչելի էր՝ 80-90, 100, առավելագույնը՝ 120 դրամով կարելի էր ձեռք բերել բավականին բարձր որակի ձմերուկ, իսկ այսօր այն, առանձին դեպքերում, անցնում է 200 դրամը:

Բարձր ջերմաստիճանի պայմաններում բույսերը բավականաչափ տուժեցին և բույսերի հյուսվածքների մահացության արդյունքում, որը որպես չորացում են գնահատում, որոշակի հատվածներ վնասվեցին, և սա, բանկանաբար, պետք է բերեր բերքատվության անկման:

- Իսկապե՞ս գյուղմթերքի աննախադեպ արտահանում է տեղի ունենում, և դա որքանո՞վ կարող է ազդցեություն ունենալ գների բարձրացման վրա:

- Ձմերուկի արտահանում գործնականում չի իրականացվում հանրապետությունից: Նախորդ տարիներին, եթե իրականացվել է, ապա շատ փոքր ծավալներուվ. այս տարի չկա նման արտահանում: Այն, որ արտահանումները պետք է սահմանափակել, կամ ինչ-որ ձևով ազդել դրա վրա, ես պետք է նշեմ, որ հակառակը՝ ամեն ինչ պետք է անել, բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել, որպեսզի որքան հանրավոր է մեծածավալ արտահանում իրականացվեն, որովհետև դրանով մենք ներքին շուկան կկարողանանք կարգավորել և, առավել ևս, կնպաստենք տեղի արտադրության զարգացմանը: Միանշանակ, սա քննարկման թեմա չի կարող լինել որևէ մեկի կողմից: Ես կարող եմ այս հարցի շուրջ ժամերով բանավիճել և ապացուցել, որ դա շատ սխալ մոտեցում է: Միանշանակ, ոչ միայն պետք է սահմանափակել, այլև խթանել գյուղանտեսական մթերքների արտահանումը: Գուղատնտեսության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը հենց դա է:

- Իսկ արտահանումը գյուղմթերքների դեֆիցիտ չի՞ կարող առաջացնել հանրապետությունում, ինչը կարող է նաև գների բարձրացման պատճառ դառնալ:

- Բազմիցս թվեր ենք ներկայացրել, որ հանրապետությունից արտահանվել է 50 000 տոննա ծիրան. հիմա Ձեզ հարց եմ տալիս՝ այս տարի մեր շուկայում ծիրանի դեֆիցիտ նկատվե՞լ է, իհարկե՝ ոչ, մատչելի՞ էր գինը, իհարկե՝ այո: Անցած տարի 28 000 տոնա ծիրան է արտահանվել, այս տարի գրեթե կրկնակի: Տեսեք, որ այստեղ որևէ խնդիր չի առաջանում այս առումով, նույնը մնացած մթերքների առումով: Այսօր որոշակի գնային բարձրացում կա լոլիկի գների հետ կապված՝ եթե համեմատում ենք նախորդ տարվա հետ: Դա, դարձյալ, նույն հետևանքով՝ սաստիկ շոգերի: Օրեր առաջ շուկայում բարձր էր վարունգի գինը, հիմա, տեսեք՝ սկսեց կտրուկ իջնել և առաջիկա 15-20 օրերի ընթացքում շարունակաբար, և ամբողջ աշնան ժամանակահատվածում վարունգի գինը շուկայում կլինի բավականին կայուն: Խոսվում է նաև սմբուկի մասին. Իրականում, եթե մի խանութում բարձր գին են նկատում, դա չի կարելի տարածել ընդհանուր գնի վրա, որովհետև 70-80 դրամի միջակայքում է այսօր սմբուկի գինը, ինչը նույնիսկ ցածր գին է, իսկ դա բացարձակապես չի խթանում, որպեսզի գյուղացին զբաղվի այդ մշակաբույսի մշակությամբ: Շատ բույսեր կան՝ սեզոնային բնույթ են կրում: Նույն սմբուկի բերքատվութունը օգոստոս ամսին, սաստիկ շոգերի պատճառով, նվազում է, իսկ սեպտեմբերին բույսերը նորից սկսում են վերականգնվել և բերքատվությունը բարձրանալ և շուկան նորից վերականգնվում է:

- Պարոն Պետրոսյան, խոսում ենք այս տարվա շոգերից, բայց, եթե հիշում եք, նախորդ տարի ևս սաստիկ շոգեր էին, սակայն նույն ժամանակահատվածում նույն այդ ձմերուկի գինը բավականաչափ մատչելի էր: Քաղաքացիներին այսօր հուզում է հետևյալը՝ արդյոք գների նվազում կլինի՞, թե՞ կպահպանվի բարձր գինը:

- Ես տեղյակ եմ, որ շատ ձեռներեցներ փորձեր են կատարում ներմուծել ձմերուկ: Եթե մենք պետք է մտածենք, որ մեր սեփական ռեսուրսների հաշվին կարող ենք ապահովել պահանջարկը և շուկայում գների իջեցում ապահովել, իհարկե, դա ճիշտ չի լինի: Ես նորից հիշեցնում եմ իմ ասածը, որ մեկ ամիս առաջ բավականաչափ՝ 80-90, մինչև 120 դրամ էր ձմերուկի գինը: Եթե խոսում ենք, որ որոշ հատվածներում ցանքերի պակաս կա, ինչը մեր դիտարկումների արդյունքում է պարզվել, ապա, այո, կա նման խնդիր, սակայն դա էական ազդեցություն չէր կարող ունենալ գների բարձրացման վրա: Կարող էր 15-20 դրամ շեղում լինել, բայց ոչ թե գրեթե կրկնակի բարձրանար ձմերուկի գինը: Դա տարածքի հետ կապված չէ: Վնասված տարածքները, բնականաբար, չեն կարող վերականգնվել և պահանջարկը բավարարել: Մենք օգոստոսի վերջերին և սեպտեմբերին սպասում ենք, որ Բաղրամյանի շրջանում, երբ կհասունանա մշակվող ձմերուկը, որոշ չափով կմեղմանա նաև շուկայում վիճակը, բայց գների լուրջ իջեցում, համենայնդեպս, մենք չենք կանխատեսում:

- Այնուամենայնիվ, արտահանման բացասական հետևանքների մասին խոսում են մասնագետները, ինչո՞վ են հիմանվորում իրենց տեսակետները:

- Տեսեք՝ մենք, եթե չեմ սխալվում, մոտ 120 000 տոննա արտահանման ցուցանիշ ունենք արդեն, եթե մեր այդ 120 000 տ դառնա 1 մլն 120 տ, ապա համոզված եղեք, որ Հայաստանի գյուղատնտեսությունը կլինի աշխարհի ամենազարգացած գյուղատնտեսություներից մեկը: Սա ամենակարևոր խնդիրներից մեկն է: Մենք շատ հաճախ բողոքում ենք, դժգոհում ենք, դուք էլ եք անդրադարձել այդ խնդրին, որ կարտոֆիլի բերքը մնացել էր, չէր իրացվում, շատ ցածր գներով գյուղացին ստիպված եղավ վաճառել, ի՞նչ անենք՝ չնպաստե՞նք, չխթանե՞նք արտահանումը: Չպետք է սահմանափակել այն և որևէ մեկը դրա իրավունքը չունի, դա մեր կողմից կլինի մեծագույն սխալ: Ավելին՝ մենք ձեռնամուխ ենք լինելու գյուղարտադրության ծավալների ավելացմանը և առաջկայում լուրջ ծրագրեր ենք պատրաստվում իրականացնելու այդ ուղղությամբ:

| | |
10719 | 0
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am