Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մարտի 1-ի ջարդարար հրոսակները խոսել են ղարաբաղցիներին հատուկ ռուսերեն ակցենտով

12:00, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
Մարտի 1-ի ջարդարար հրոսակները խոսել են ղարաբաղցիներին հատուկ ռուսերեն ակցենտով

Վերջին օրերին, Ռոբերտ Քոչարյանի ձերբակալումից հետո, ակտիվացել են մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված աշխատանքները, իսկ հանրության որոշ շրջանակներ, ովքեր մասնակցել են այդ միջադեպերին, սկսել են առավել մանրամասն պատմել տեղի ունեցած ջարդերի մանրամասները:

Ասում են, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների վրա հարձակված անձինք ոստիկաններ չեն եղել: Համաձայն շրջանառվող լուրերի, նրանք կրել են սև զգեստներ` առանց տարբերանշանի:

Ըստ ականատեսների, ջարդարարների բանդաները խոսել են ղարաբաղցիներին հատուկ ռուսերեն ակցենտով: Ասում են նաև, որ ջարդերի ընթացքում հայկական իրավապահ մարմինների աշխատակիցները լուռ հետևել և աջակցել են բանդաներին` չթույլատրելով ցուցարարներին փախչել:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
36612 | 15
Facebook