Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քոչարյանի ձերբակալումը կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ». Արման Նավասարդյան

23:40, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
«Քոչարյանի ձերբակալումը կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ». Արման Նավասարդյան

Արտակարգ և Լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գրել է. «Թավշյա հեղափոխության մեկնարկի առաջին իսկ պահից ես աներկբա կանգնած եմ շարժման կողքին։

Հեղափոխության հաղթանակի հաջորդ բեկումնային քայլը հանրապետության երկրորդ նախագահի ձերբակալությունն է։ Նկատի ունենալով իրադարձության ողջ պատճառահետևանքային շղթան և նման հանգուցալուծումը, առանց սխալվելու մեծ հավանականության կարող եմ փաստել, որ այն master-class կհանդիսանա շատ երկրների քաղաքական մշակույթի և գործելակերպի համար` որպես երկիրն ու ժողովրդին ուզուրպատորից ձերբազատելու փայլուն օրինակ, կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ։

Կատարվածը վկայում է ապրիլյան իրադարձությունների անդառնալիության և ժողովրդի հաստատակամ վճռականության մասին` մաքրել երկիրը ամեն տիպի աղտեղությունից, բուժել վերքերը, Հայաստանը դարձնել ժամանակակից ազատ, դեմոկրատական, լուսավոր և բարգավաճ երկիր, ինչին բաղձում է մեր ժողովուրդը, և այդպիսի՛ն է ցանկանում թողնել իր երեխաներին ու գալիք սերունդներին։

Համոզված եմ, որ սկսված գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դրա անհրաժեշտությունը կա։ Միայն այդ կերպ կստեղծվեն այն պայմաններն ու նախադրյալները, առանց որի անհնար է կերտել ժողովրդի երազած Հայրենիքը։

Ուրեմն կրկին անգամ,

Կեցցե~ վերափոխվող Հայաստանը,

Կեցցե~ Արցախը,

Կեցցե~ ազատատենչ հայ ժողովուրդը,

Թող որ Աստված լինի մեզ պահապան»:

12201 | 16
Facebook