Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդյո՞ք Լիսկայի տղեն սպառնալիք չի դառնա բանակի և զինվորների համար». Մկրտիչ Իսրայելյան

16:15, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
«Արդյո՞ք Լիսկայի տղեն սպառնալիք չի դառնա բանակի և զինվորների համար». Մկրտիչ Իսրայելյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի որդու` Պաշտպանության նախարարին ուղղված նամակին, գրել է.

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, դիմել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին զինված ուժերում ծառայության անցնելու համար: Հիանալի կլինի, եթե Տրդատն իր ծառայությունն անցկացնի ՊԲ առաջնագծում, գրեթե վստահ եմ, որ այդ հատվածը լիսկան կվերազնի գերժամանակակից նյութատեխնիկական սարքավորումներով»:

Թեմային անդրադարձել է նաև լրագրող Մկրտիչ Իսրայեյանը. «Անկեղծ ասած՝ չգիտեմ ճի՞շտ է արդյոք, որ լիսկայի տղեն ծառայի բանակում: Լիսկայի ընտանիքի անդամները քաղաքացիական կյանքում էին իսկական սպառնալիք հասարակության համար, արդյո՞ք հիմա դրա տղեն սպառնալիք չի դառնա բանակի և զինվորների համար»:

8687 | 4
Facebook