Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը РИА Новости-ի հետ զրույցում մեկնաբանել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը:
«Բրյուսելյան հանդիպումն առաջին բովանդակալից շփումն էր իմ հայ նոր գործընկերոջ հետ: Մենք նպատակադրված ենք արդյունքների վրա ու պատրաստ ենք շարունակել ինտենսիվ, հիմնավոր երկխոսությունն այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Մամեդյարովը հավելել է, որ «Ադրբեջանը բաց է Հայաստանի հետ երկխոսության», որի շրջանակներում պետք է անցկացվեն «պատասխանատու և բովանդակային» բանակցություններ: