Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է սարսափելի հակամարտություն հրահրել». Մեդվեդև

14:00, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելը կարող է սարսափելի հակամարտություն հրահրել». Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: «Այդ անդամակցությունը կարող է սարսափելի հակամարտություն հրահրել, հասկանալի չէ՝ ինչո՞ւ է դա հարկավոր»,- նշել է պաշտոնյան՝ Коммерсантъ ФМ-ի հետ զրույցում: ՌԴ վարչապետը նաև հավելել է, որ Վրաստանի ու Հրվ. Օսիայի միջև 2008-ի զինված հակամարտությունը կարելի էր կանխել: «Ոչ մի անխուսափելիություն չկար»,- ասել է Մեդվեդևը:

9800 | 5
Facebook