Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահափորձ Վենեսուելայի նախագահի նկատմամբ. կիրառվել են պայթուցիկներով դրոններ

15:15, կիրակի, 05 օգոստոսի, 2018 թ.
Մահափորձ Վենեսուելայի նախագահի նկատմամբ. կիրառվել են պայթուցիկներով դրոններ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ մահափորձ իրականացրած «Ֆլանելային զինվորներ» խմբավորման թվիթերյան էջը հայտնում է, որ իրենք կիրառել են անօդաչու թռչող սարք՝ պայթուցիկով:

«Մեր նպատակն է եղել C4-ով լցոնված 2 դրոններ ուղղել նախագահական օթյակ, սակայն պատվո պահակախմբի դիպուկահարները ընթացքի մեջ ոչնչացրել են դրանք»,- ասվում է հաղորդագրությունում:

Ըստ հեղինակների՝ հարձակման նպատակն է եղել ցույց տալ, թե որքան խոցելի է կառավարությունը: Նրանք նաև խոստացել են նոր հարձակումներ գործել: «Թիրախն այսօր չխոցվեց, բայց դա ժամանակի հարց է»,- ասել են նրանք:

Assosiated Press-ի տվյալներով՝ հատուկ ծառայություններն արդեն ձերբակալել են մահափորձին մասնակցած մի քանի մարդու, իսկ Մադուրոն պատասխանատվությունը դրել է կոլումբիացի առաջնորդ Խուան Մանուելի և աջ ծայրահեղական խմբավորումների վրա:

«Ֆլանելային զինվորներ» խմբավորումը գոյություն ունի 2014 թվականից: Նրա նպատակն է միավորել Վենեսուելայում գործող ռեժիմի դեմ պայքարող բոլոր խմբավորումները:

Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձը իրականացվել է այսօր՝ տոնակատարության ժամանակ: Տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վիրավորվել է 7 մարդ:

11995 | 2
Facebook