Այսօր ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում` Իգարկա բնակավայրից երկու կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել Utair ընկերությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվել են անձնակազմի 3 անդամներն ու հերթափոխի 15 աշխատակիցները: Հարուցվել է քրեական գործ:
Նախնական վարկածով՝ ուղղաթիռը բախվել է մեկ այլ ուղղաթիռի արտաքին կախոցին: Երկրորդ ուղղաթիռին հաջողվել է վայրէջք կատարել, իսկ Ми-8-ը կործանվել է: