Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խաչատուրովը ցանկության դեպքում կարող է լքել երկիրը». փաստաբան

12:30, հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ.
«Խաչատուրովը ցանկության դեպքում կարող է լքել երկիրը». փաստաբան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանությունը դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ Խաչատուրովին երկրից դուրս գալու թույլտվություն տալու խնդրանքով: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Խաչատուրովը կարող է լքել երկիրը, եթե նման ցանկություն ունենա:

«Մենք պարտավորվել ենք հայտնել Խաչատուրովի գտնվելու վայրի մասին, ինչպես նաև երաշխավորել, որ նա անհրաժեշտության դեպքում կներկայանա քննչական մարմին»,- նշել է փաստաբանը:

Մ. Պողոսյանը հավելել է, որ միջնորդությունը ներկայացվել է հաշվի առնելով այն, որ Խաչատուրովը ղեկավարում է միջազգային կազմակերպությունն ու ունի պարտավորություններ: «Մենք միջնորդությամբ դիմել ենք հուլիսի 30-ին, սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,- հավելել է նա:

7647 | 0
Facebook