ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանությունը դիմել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ Խաչատուրովին երկրից դուրս գալու թույլտվություն տալու խնդրանքով: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ Խաչատուրովը կարող է լքել երկիրը, եթե նման ցանկություն ունենա:
«Մենք պարտավորվել ենք հայտնել Խաչատուրովի գտնվելու վայրի մասին, ինչպես նաև երաշխավորել, որ նա անհրաժեշտության դեպքում կներկայանա քննչական մարմին»,- նշել է փաստաբանը:
Մ. Պողոսյանը հավելել է, որ միջնորդությունը ներկայացվել է հաշվի առնելով այն, որ Խաչատուրովը ղեկավարում է միջազգային կազմակերպությունն ու ունի պարտավորություններ: «Մենք միջնորդությամբ դիմել ենք հուլիսի 30-ին, սակայն դեռևս պատասխան չենք ստացել»,- հավելել է նա: