Գերմանացի և ճապոնացի գիտնականները կարծում են, որ ամենավտանգավոր ախտածինների շտեմարանը հանդիսանում է մետրոն: Հենց մետրոն էլ կարող է դառնալ սուպերհամաճարակի վարակի աղբյուր, գրում է Daily Mail-ը:
Հաճախակի մետրոյից օգտվողների ձեռքերի ափերից նմուշներ հավաքելով՝ նրանք հայտնաբերել են մի շարք հիվանդությունների անհավանական մեծ քանակություն, որոնց թվում՝ վտանգավոր Helicobacter pylori-ն, որը հարուցում է ստամոքսի բորբոքում:
Միկրոկենսաբանները ենթադրում են, որ որոշ հակաբիոտիկների ազդեցությամբ արագորեն մուտացվող վնասակար բակտերիաների այս քանակության պարագայում շուտով հակաբակտերիալ թերապիան կդադարի ազդել: Երկու տարբեր տեսակի բակտերիաների խաչասերման պատճառով միկրոօրգանիզմների իմունիտետը հակաբակտերիալ բուժման նկատմամբ մի քանի անգամ կրկնապատկվում է, իսկ պայքարել խառնածին սուպերբակտերիաների դեմ գիտությունը դեռ չի սովորել: