Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քոչարյանի կալանավորումը հակասում է Հայաստանի նոր իշխանության հայտարարություններին. Լավրով

23:50, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
Քոչարյանի կալանավորումը հակասում է Հայաստանի նոր իշխանության հայտարարություններին. Լավրով

Երևանյան իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե իբր իրենք հրաժարվելու են իրենց քաղաքական նախորդներին հետապնդելու քաղաքականությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС: «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, ուստի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը: Հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի սահմանադրական եղանակով: Վերջին օրերին մենք մեր այդ մտահոգությունը մի քանի անգամ ուղել ենք հայկական կողմին: Հույս ենք հայտնում, որ իրավիճակն, այնուամենայնիվ, կընթանա սահմանադրական ուղով:

20404 | 25
Facebook