Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն Ղրիմի կամրջի կառուցման պատճառով ռուսական 6 ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել

20:00, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
ԵՄ-ն Ղրիմի կամրջի կառուցման պատճառով ռուսական 6 ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել

Եվրոմիության Խորհուրդը պատժամիջոցային ցուցակում է ներառել ռուսական 6 ընկերության, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում:

«Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական անեքսիան չճանաչելու միջոցների շրջանակում ԵՄ Խորհուրդը դիտարկում է Կերչի կամրջի կառուցումը որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը խոչընդոտող գործողություն»,- ասվում է փաստաթղթում:

Ռուսական 6 ընկերության դեմ սահմանափակող միջոցները ենթադրում են բաժնետոմսերի սառեցում, որոնք պատկանում են ԵՄ-ում այդ կազմակերպություններին, ինչպես նաև ԵՄ-ում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արգելք ինչ-որ միջոց տրամադրելու հարցում:

Այդպիսով, Եվրոմիության պատժամիջոցային ցանկում հայտնված ընկերությունների ընդհանուր թիվը հասել է 44-ի:

7466 | 0
Facebook