Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի Շիշլի շրջանի նախկին քաղաքապետը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է անվանել

15:05, երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ.
Ստամբուլի Շիշլի շրջանի նախկին քաղաքապետը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է անվանել

Ստամբուլի Շիշլի հայաշատ շրջանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է անվանել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության գնալ Թուրքիայի հետ։

«ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Հայաստանի մեկնած ձեռքը պետք է դիտարկել որպես պատմական հնարավորություն»,- գրել է Սարըգյուլը` նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդ դառնալու հնարավորությունը:

16086 | 2
Facebook