Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Franck Muller-ի նախագահ Վարդան Սրմաքեշը հայտարարել է «Build Armenia» հիմնադրամի ստեղծման մասին

13:35, երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ.
Franck Muller-ի նախագահ Վարդան Սրմաքեշը հայտարարել է «Build Armenia» հիմնադրամի ստեղծման մասին

Franck Muller շվեյցարական ժամացույցների ընկերության հայկական ծագմամբ նախագահ, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս և բարերար Վարդան Սրմաքեշը հայտարարել է «Build Armenia» հիմնադրամի ստեղծման մասին, որն ուղղված է հայրենադարձությանը:

Սրմաքեշի նախագծին արդեն որոշել են աջակցել տասնյակ հայ գործարարներ աշխարհի տարբեր երկրներից: Հիմնադրամի գործունեության համար սկզբնական փուլում կտրամադրվի մոտ 100 միլիոն դոլար:

«Կարծում եմ, որ Հայաստանում նոր էներգիան և օրենսդրական դաշտի բարելավումը կնպաստեն ներդրումների հոսքին, ինչը կհանգեցնի լայնամասշտաբ հայրենադարձության»,- Asbarez-ը մեջբերում է Վարդան Սրմաքեշի խոսքը:

Նրա խոսքով՝ հիմնադրամի գործունեությունը կլինի բաց և թափանցիկ: Սրմաքեշը կոչ է արել մասնակցել նախագծին նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներին:

11037 | 1
Facebook