Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Միջազգային

Բրազիլիայում տեսանկարահանել են մեկուսացված ցեղախմբերից մեկի վերջին ներկայացուցչին

22:05, կիրակի, 29 հուլիսի, 2018 թ.
Բրազիլիայում տեսանկարահանել են մեկուսացված ցեղախմբերից մեկի վերջին ներկայացուցչին

Բրազիլիայի Ռոնդոնիա նահանգում նկատել են մեկուսացված ցեղախմբերից մեկի վերջին ներկայացուցչին: Այս մասին հայտնել է Բրազիլիայի բնիկ ժողովուրդների պաշտպանության ֆոնդի (FUNAI) ներկայացուցիչը: Նա տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հնդկացին՝ կացնով ծառ կտրելիս:

Հեռվից հեռո հնդկացուն հետևում են արդեն 22 տարի, գրում է Live Science-ը:

FUNAI-ի ներկայացուցիչը հայտնե է, որ 1980-ականներին ֆերմերներն ու ապօրինի ծառահատողները հարձակվել են շփման մեջ չմտնող այդ ցեղախմբի վրա, շատերին սպանել ու հալածել: Ողջ մնացածներն էլ սպանվել են 1995-ին, հնարավոր է, անասնապահների հարձակումներից: Ողջ է մնացել միայն մեկ հնդկացի: Այժմ այդ տարածքը պետության հոգածության ներքո է: Երբ 1996-ին հնդկացու մասին իմացել են, պաշտպանները փորձել են շփում հաստատել նրա հետ, սակայն նա ընդառաջ չի գնացել և նետեր է արձակել իրեն մոտեցողների վրա:

2005-ին նրա հետ կապ հաստատելու փորձերը դադարեցվել են և որոշում է կայացվել նրա հեռվից հետևել՝ նրա համար երբեմն երբեմն գործիքներ ու սերմեր թողնելով: Գիտնականները նրան համարում են «փոսերի մարս», անի որ նա անտառում փոսեր է փորում՝ կենդանիներին ծուղակը գցելու և թաքնվելու համար:

Survival International-ի տվյալներով՝ ամենաշատը Բրազիլիայում են ապրում քաղաքակրթության հետ շփում չունեցող մեկուսացած ցեղախմբեր: Ընդ որում, Ամազոնիայի տարածքում ապրում են 80 ցեղախմբեր:

| | |
12302 | 0
Facebook