Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մոսկվան հանձնում է նաև Քոչարյանին». Ստյոպա Սաֆարյան

23:55, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
«Մոսկվան հանձնում է նաև Քոչարյանին». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը՝ Սանկտ Պետերբուրգում, Սերժ Սարգսյանը՝ Հռոմում, Ռոբերտ Քոչարյանը Երևանում՝ լուսնի խավարման օրը

Դա լուսնի պատմական խավարման օրն էր.
     -ԵԱՏՄ վարչապետների գագաթաժողովին մասնակցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ առ դեմ հանդիպեց ՌԴ էլիտայի գազպրոմյան թևը համակարգող Դմիտրի Մեդվեդևին, ժպտաց ու նիստում կատոկով անցավ գազպրոմի ու Հայաստանում Ռուսաստանի գազային քաղաքականության վրայով՝ բա գիտեք, որ իմ նախկինները ղալլաթ... չէ չէ՝ հանցագործություն են արել՝ խայտառակ պայմանագրեր են կնքել ձեզ հետ, նայեք, չշշկռվեք....
     -Սերժ Սարգսյանը 2012-ից էներգետիկ դաշտում դաժան մարտեր էր մղում հատկապես այդ գազային հսկայի ու էլիտայի, նրա խաղացողների դեմ՝ տանելով մանրումեծ պարտություններ ու հաղթանակներ (2013-ի գազային ղազագիր, էլեկտրիկ Երևանով ԻնտերՌաո/ԲԷՑ-ի դեմ տարած հաղթանակ, Գազպրոմի դեսանտ վարչապետի տեսքով, Գազպրոմի իրավահաջորդ օպերացիայի տապալում), բայց և խոշոր հաշվով պարտվեց,
     -Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանն ասաց, թե մարտի 1-ը իրենը չէ, հեռացավ իշխանությունից ու օրերս, երբ Քոչարյանը պետք է վերադառնար արձակուրդից՝ հարցաքննվելու նպատակով, մեկնեց Իտալիա բուժվելու,
     -Աֆրիկյան արևայրուքով Հայաստան ժամանած Ռոբերտ Քոչարյանը, որ ապրիլին Սերժ Սարգսյանին ու նրա հանձնվողականությանը հակաճառել էր, թե "իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու հանձնես", ասել է թե՝ "պետք լինի, բա պիտի մարտի 1 էլ անես", հարցաքննությունից հետո կատաղած տրված հարցազրույցում բացահայտ մեղադրեց ՀՀԿ-ին,
     -Հաջորդ օրը, երբ դատարանը գրեթե ողջ օր քննում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցը, ու ՀՅԴ-ը մինչև դատարանի որոշման արձակելը շտապել էր Քոչարյանի գլխարկի վրա գրել "քաղհալածյալ", ՀՀԿ-ն ավելի առաջ գնաց նրան առավ բաց պաշտպանության տակ՝ ինչ հալածյալ, հետապնդյալ, տառապյալ, զոհյալ, Քոչարյանը մենք ենք, մենք Քոչարյան ենք, ոչ մի տարբերություն չկա մեր մեջ... հանկարծ չմտածեք, թե առանձին ու ավելի ազնիվ է խաղում, քան մենք,
     -Նույն այդ ժամերին Նոր-Նորքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հիվանդանոցից խաբրիկով աղավնի ուղարկվեց Իտալիաներ՝ բավարարվեք Մինասյանի ազատմամբ, թե չէ 1 միլիոն եվրո կուղարկեք եվրոպաներից:
     -Նիկոլ Փաշինյանը նույնքան սուրբ Սանկտ-Պետերբուրգում Մեդվեդևին դեմ առ դեմ ասեց՝ այդ ով է ձեզ ասել, թե Հայաստանում հեղափոխությունը ուրիշն է արել, բա ամոթ չի լինի մեզ, որ ուրիշը գա ու մեր երկրում հեղափոխություն անի. քեզ սխալ են զեկուցել Դիմա, մենք ենք արել, ու չմտածես, թե այն ինչ Հայաստանում կատարվում է, այդ թվում քեզ սխալ ինֆորմացնող աղբյուրների հետ, որոնցից մեկին հիմա կձերբակալեն, հանկարծ չվերագրես այլ՝ երրորդ երկրի:
     -Ռուսական մամուլը լռում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվողի կապակցությամբ, Կրեմլի կոնյակի մատակարար ԲՀԿ առաջնորդը՝ նույնպես. Մոսկվան հանձնում է նաև Քոչարյանին:
     -Ու երևի պատահական չէ, որ այս մոգական, հիրավի անհավատալի զարգացումները տեղի են ունենում լուսնի պատմական խավարման օրը, երբ դրանից հետո կարձակվի նաև Քոչարյանի խափանման միջոցի ընտրության դատավճիռը:
     Լիալուսին է՝ գայլերը սովորություն ունեն դուրս գալու մարդաորսի....

Ում համար լուսնի խավարում, ում համար՝ կյանքի խավարում

Սյուռեալիստական, ա լա Կուշտունիցա
     Ստեփան Սաֆարյան

Թավշյա հեղափոխության տեսանելի ու անտեսանելի երեսը չհրապարկվող ու տակավին գրվող հետազոտության մի պատառիկ»։

28066 | 0
Facebook