Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ողջունում ենք ԼՂ հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները». ՌԴ ԱԳՆ

14:35, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
«Ողջունում ենք ԼՂ հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները». ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի և Բաքվի միջև շփումները, հաղորդում է РИА Новости-ն:

Բաքվում այսօր խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ որպես միջնորդ երկիր, արդյունավետ և կառուցողական աշխատանք է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

«Ռուսաստանը հիանալի գիտակցում է այդ թեման: ԼՂ հարցով հանդիպումներ են տեղի ունենում տարբեր մակարդակներով: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև շփումները, որոնց մասին համաձայնության են հասնում երկու կողմերը, և որոնք ընթանում են կառուցողական մթնոլորտում»,- ասել է Զախարովան:

7660 | 0
Facebook