ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ուղղությամբ օգոստոսին` օգնություն ստանալով Ավստրալիայից և Մեծ Բրիտանիայից: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ավստրալական կառավարության աղբյուրին:
Տեղեկության համաձայն՝ Քանբերան, մասնավորապես, կարող է օգնել ԱՄՆ-ին՝ հարված հասցնելու համար իրանական օբյեկտների որոշման հարցում: Ըստ աղբյուրի՝ նմանատիպ օգնություն կարող են ցուցաբերել նաև Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները:
Միևնույն ժամանակ, փորձագետները մտավախություն են հայտնում, որ ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտությունը վտանգավոր հետևանքներ կունենա ողջ Մերձարևելյան տարածաշրջանի համար: