Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առաջարկե՞լ են Ձեզ երբևէ՝ «ճանաչեք Ղրիմը, և մենք կճանաչենք Ղարաբաղը»». Ալեքսեյ Վենեդիկտովը՝ Նիկոլ Փաշինյանին

11:50, հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ.
«Առաջարկե՞լ են Ձեզ երբևէ՝ «ճանաչեք Ղրիմը, և մենք կճանաչենք Ղարաբաղը»». Ալեքսեյ Վենեդիկտովը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին՝ քննարկելով ամենատարբեր հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:

- Հիմնականում կխոսենք հայ-ռուսական հարաբերությունների մասին, քանի որ ռուս լսարանի համար է հարցազրույցը: Ե՞րբ սկսեցիք շփվել մեր նախագահի հետ, ինչպե՞ս էիք նրան պատկերացնում շփման մեջ՝ թեթև, թե՞ ծանր:

- Անկեղծ ասած, ծանր էի պատկերացնում: Սակայն ինձ համար հաճելի անակնկալ էր, որ նա ուղիղ և անկեղծ մարդ է: Ինձ դուր է գալիս, որ մեր հարաբերություններում մենք ուղիղ ենք: Մոսկվա կատարած վերջին իմ այցից հետո ես ասել եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում չկան մութ անկյուններ: Դա նշանակում է, որ մենք ամեն ինչում միակարծիք ենք և անկեղծ միմյանց հետ:

- Ես խորհրդարանական չեմ, փառք Աստծու, և որևէ պատասխանատվություն չունեմ: Ես անպատասխանատու լրագրող եմ, և այդ իսկ պատճառով Ձեզ այս հարցը կտամ: Նայեցի Ձեր հարցազրույցը Euronews-ին և չհասկացա. Հայաստանը կձգտի՞ դեպի ՆԱՏՕ:

- Ոչ, իհարկե:

- Իսկ ինչո՞ւ ոչ:

- Մենք այժմ ՀԱՊԿ-ի անդամ ենք և ասում ենք, որ մեր նպատակն այդ կազմակերպությունում Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելն է:

- Բայց դուք գնացիք ՆԱՏՕ:

- Այո, Հայաստանն այդ ծրագրին մասնակցում է վաղուց: Ինչի՞ն էի ես այնտեղ մասնակցում, ի՞նչ էինք խոսում: Ես մասնակցում էի գագաթնաժողովի՝ ոչ թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի, այլ այն երկրների գագաթնաժողովի, որոնք մասնակցում են ՆԱՏՕ-ի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը:

- Այդ շրջանակներում մենք դեռևս համագործակցում ենք Վրաստանի հետ, քանի որ, ցավոք, մենք և Վրաստանն այդ առումով տարբեր արտաքին քաղաքականություն ենք վարում, և անհրաժեշտ է ինչ-որ կերպ այդ իրավիճակը կարգավորել: Եվ մեզ համար ևս ՆԱՏՕ-ի շրջանակներում կարևոր են Վրաստանի հետ հարաբերությունները: Ահա մի այսպիսի հարց՝ առաջարկե՞լ են Ձեզ երբևէ՝ ճանաչեք Ղրիմը, և մենք կճանաչենք Ղարաբաղը:

- Ոչ, չեն առաջարկել:

- Պատգամավորները նո՞ւյնպես:

- Նրանք ևս չեն առաջարկել:

- Տարօրինակ պատգամավորներ են: Լավ, ինչևէ, անցնենք Ղարաբաղի թեմային: Դուք մի հայտարարություն էիք արել, թե այդ հարցը Ռուսաստանի ձեռքում է:

- Ոչ, այդպես չեմ ասել:

- Բացատրեք, թե ինչ նկատի ունեիք:

- Ես ասել եմ, որ այժմ մեր տարածաշրջանում լարված իրավիճակ է, և մեծ է Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը, և որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցներն այդ հակամարտության սրացումը թույլ չտալու համար:

- Իսկ ինչո՞ւ առաջացավ այդ խոսակցությունը: Որովհետև Ռուսաստանը զե՞նք է վաճառում Ադրբեջանին: Դուք այդ մասին խոսե՞լ եք Պուտինի հետ:

- Այո, խոսել եմ:

- Երևի, նա Ձեզ ասել է՝ «Դա բիզնես է»:

- Այդ մեր դիրքորոշումները բոլորին հայտնի են, չէի ցանկանա այլ մանրամասներ ներկայացնել մեր զրույցից:

- Մի քանի անգամ Պուտինը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Մոտ ժամանակները հնարավո՞ր է նման հանդիպում:

- Պուտինն առաջին քայլն արել է: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ նա մեզ ծանոթացրեց: Ցավոք, այդ ծանոթությունն արդյունավետ չէր, իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ մենք չողջունեցինք միմյանց, քանի որ այդպես ստացվեց:

- Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ պատերազմի հավանականությունը մեծ է:

- Ադրբեջանի հռետորաբանության պատճառով:

- Ռուսական զորքերը ի՞նչ դեր են խաղում Հայաստանի տարածքում:

- Ռուս սահմանապահները հսկում են հայ-թուրքական սահմանը: Եվ դա կարևոր է Հայաստանի համար:

- Այսինքն Դուք չե՞ք պատրաստվում հրաժարվել ռուսական զորքից:

- Ոչ, իհարկե: Մենք այդ մասին բազմիցս ասել ենք:

17143 | 1
Facebook