Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Al Jazeera-ին

10:55, հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ.
«Պատրաստ եմ դեմ առ դեմ հանդիպել Ալիևի հետ». Նիկոլ Փաշինյանը՝ Al Jazeera-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաընկերության «Talk to Al Jazeera» ծրագրին՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանն ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ՀՀ վարչապետն ասել է, որ պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով, ինչպես նաև նշել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, քանի որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:

ՀՀ վարչապետը լրագրող Ռոբին Ուոլքերին պատմել է նաև «թավշյա» հեղափոխության և դրա արդյունքների մասին՝ նշելով, որ այն ՀՀ բոլոր քաղաքացիներին երաշխիք է տվել գործել օրենքի սահմաններում և հավասար լինել բիզնես իրականացնելու հարցում:

Արաբական հեռուստաալիքի կայքում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 29-ին:

11797 | 1
Facebook