Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ահաբեկչության հետևանքով 38 մարդ է զոհվել

10:50, չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ.
Սիրիայում ահաբեկչության հետևանքով 38 մարդ է զոհվել

Սիրիայի հարավում գտնվող Էս Սուվեյդ քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել 38 մարդ, վիրավորվել է ավելի քան 30 մարդ, հաղորդում է SANA գործակալությունը:

Մահապարտ ահաբեկիչն այսօր առավոտյան պայթեցրել է ինքն իրեն Էս Սուվեյդի շուկաներից մեկում:

Հաղորդվում է նաև, որ սիրիացի զինվորականների հաջողվել է կանխել ևս 2 հարձակում, որոնք պլանավորում էին իրականացնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

Բացի այդ, քաղաքից ոչ հեռու գտնվող Դումա քաղաքի բնակիչներին հաջողվել է ոչնչացնել 4 ահաբեկիչների, ովքեր ևս հարձակում էին նախապատրաստում:

12179 | 0
Facebook