ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ «իրական գործարք» կնքել Թեհրանի հետ, հաղորդում է Fox News-ը:
Նրա խոսքով՝ տվյալ գործարքը կտարբերվի նախորդ գործարքից, որը կնքել էր ԱՄՆ նախկին վարչակազմը:
Թրամփը հավելել է, որ Իրանն այժմ «փոխվել է»: Սակայն չի հստակեցրել, թե ինչպես է փոխվել:
Ավելի վաղ Թրամփն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնալիքներ էին հնչեցրել միմյանց հասցեին: