Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսականները դիմել են Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Փաշինյանի հետ

11:05, երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ.
Կոնգրեսականները դիմել են Թրամփին՝ կոչ անելով հանդիպել Փաշինյանի հետ

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի անդամները նամակ են հղել նախագահ Թրամփին՝ կոչ անելով հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի ընթացքում: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կայքում:

«Մեզ ոգևորում են Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ-ի համագործակցության ամրապնդման հնարավորություններն ու միանում ենք մեր կոնգրեսական գործընկերներին՝ հաջակցություն փոխշահավետ տնտեսական կապերի ամրապնդման»,- ասել է ANCA-ի նախագահ Արամ Համբարյանը:

Հանձնախումբը ներկայացրել է նաև իր առաջնահերթությունները՝

1. 140 միլիոն դոլար՝ Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների, ինժեներիայի, արվեստի և մաթեմատիկայի զարգացման համար,

2. ժամանակակից հարկային համաձայնագիր,

3. սոցիալական ապահովություն՝ քաղաքացիների շահույթի պաշտպանության համար, որոնք աշխատում է թե ԱՄՆ-ում, թե Հայաստանում,

4. շուրջօրյա կոմերցիոն և բեռնատար թռիչքներ Լոս Անջելեսից Հայաստան,

5. առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի ակտիվություն:

Կոնգրեսականներ Ֆրանք Փալոնեն, Ջեքի Սփիերը, Դևիդ Թրոթը, Դևիդ Վալադաոն, ինչպես նաև Գուս Բիրիլակիսը և Ադամ Շիֆը նշել են, որ Նիկոլ Փաշինյանն վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո ձեռնամուխ է եղել առկա խնդիրների լուծմանն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Կոնգրեսականները նշել են նաև, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ խաղաղ և ժողովրդավարական մթնոլորտում, և Նիկոլ Փաշինյանը կազմակերպեց ոչ բռնի, «թավշյա հեղափոխություն»:

Նամակում ասվում է նաև, որ ՀՀ նոր վարչապետն առաջ կտանի նման քաղաքականությունն ու կամրապնդի երկու երկրների երկխոսությունը:

13881 | 2
Facebook