Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն ցանկանում է ոչնչացնել Իրանը». Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքներին

14:45, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
«ԱՄՆ-ն ցանկանում է ոչնչացնել Իրանը». Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքներին

Իրանցի գեներալ Հոլամհոսեյն Հեյբփարվարը Իրանի ղեկավարությանն ուղղված՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները «հոգեբանական հնարք» է անվանել, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Թեհրանը կշարունակի հակազդել իր թշնամիներին:

«Մենք երբեք չենք հրաժարվի մեր հեղափոխական համոզումներից... Մենք կհակազդենք մեր թշնամիների ճնշումներին... ԱՄՆ-ն ցանկանում է ոչնչացնել Իրանը»,- ասել է իրանցի գեներալը:

Թրամփի սպառնալիքներին նախորդել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախազգուշացումը:

13348 | 0
Facebook