Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը պատասխան սպառնալիքներ է հնչեցրել Ռոհանիի հասցեին

11:05, երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Թրամփը պատասխան սպառնալիքներ է հնչեցրել Ռոհանիի հասցեին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխան սպառնալիքներ է հնչեցրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հասցեին: Նախօրեին Ռոհանին Թրամփին նախազգուշացրել էր Իրանի հետ հնարավոր պատերազմի հետևանքների մասին և խորհուրդ տվել «կրակի հետ չխաղալ»:

«Իրանի նախագահ Ռոհանիին. երբեք, այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին, այլապես ականատես կլինեք նախկինում պատմության մեջ չտեսնված հետևանքների: ԱՄՆ-ը չի հանդուրժի բռնության և մահվան ձեր խելագար մտքերը: Զգուշացե՛ք»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

15809 | 2
Facebook