Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Սևանա լճի նման մասշտաբով ծաղկումը ունի մի շարք պատճառներ». Գնել Սանոսյան

12:55, կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
«Սևանա լճի նման մասշտաբով ծաղկումը ունի մի շարք պատճառներ». Գնել Սանոսյան

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
     Երեկ շրջայց կատարեցի Սևանա լճում՝ լճի ծաղկման հետ կապված իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։
     Ծաղկման ու ջրիմուռների տարածման այն ծավալները և մասշտաբները, որ կա իսկապես շատ մտահոգիչ է։
     Նախարարության համապատասխան ՊՈԱԿ֊ը ջրի փորձանմուշներ է վերցրել և երկուշաբթի կլինեն պատասխանները, որից էլ հետևություններ կանենք։

Եղա նաև Սևանա լճում տեղակայված իշխանի բազմացման ցանցային տնտեսությունում, որտեղից էլ վերցրել եմ ձկների կերերի նմուշներ, որպեսզի լաբորատոր հետազոտություններից հետո հասկանանք, թե այդ տնտեսությունը արդյոք ունի ազդեցություն այս պրոցեսի վրա։

Մեկ բան հստակ է, Սևանա լճի նման մասշտաբով ծաղկումը ունի մի շարք պատճառներ, որոնց մեջ գերակշռում են մարդկային գործոնները (Գետերով լիճ թափվող կոյուղաջրեր, կենցաղային աղբ, ջրի մակարդակի անընդհատ փոփոխություններ, ջրի տակ մնացող հատվածների ոչ պատշաճ մաքրման աշխատանքներ, հարակից հողահանդակներում օգտագործվող ազոտական ֆոսֆորական պարարտանյութեր և այլն)։
     Վերջին շաբաթներին դիտվող բարձր ջերմաստիճանը և վերը թվարկված գործոնները ստեղծում ենք նպաստավոր պայմաններ ջրիմուռների աճման համար։

Սևանը յուրաքանչյուրիս օգնության կարիքն ունի և դա առաջին հերթին պայմանավորված է Սևանա լճում ու նրա շրջակայքում մեր վարքով։

Սևանը սիրել ու պահպանելը պարտադիր է։

| | |
14451 | 0