Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Թերթերի տեսություն

Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում. գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել. «Հրապարակ»

09:45, շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում. գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մենք տեղեկացել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում։ Ավելին՝ նաև բուծում է և գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել։

Մեզ հետ զրույցում նա նախ զայրացավ հարցից, պահանջեց չձայնագրել խոսքը, հետո խոստովանեց, որ ժամանակին 2 վագր է բերել դրսից, որոնք ձագեր են ունեցել, հիմա 25 թե 27 վագր ունի։ «Փաստորեն, վագրե՞ր եք բուծում»,- հարցրինք մենք։ «Չէ, ես վագրեր չեմ բուծում, բուծելն էն է, որ վագրերին վաճառում ես։ Ես հո կոլխոզ չե՞մ, որ վագր բուծելով զբաղվեմ։ Ես որ վագրերին նայում եմ, հանգստանում եմ, առօրյա անցուդարձից կտրվում եմ»»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
7978 | 1