Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ցավոք սրտի, Նիկոլն այս հարցում հարյուր տոկոսով ճիշտ է». Նորայր Նորիկյան

21:20, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
«Ցավոք սրտի, Նիկոլն այս հարցում հարյուր տոկոսով ճիշտ է». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Նիկոլն այսօր պարզ լեզվով հայտարարեց, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար:
     Հայաստանի վարչապետը չի ուզում հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում, ինչպես նաև չի հավատում, որ Ալիևը կհամարձակվի որևէ սադրանքի առանց աշխարհաքաղաքական այդպիսի պայմանների առկայության:

Այլ կերպ ասած, Հայաստանի վարչապետը մատչելի կերպով հասկացնում է, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը դրան առնվազն դեմ չլինի, կամ ավելի ճիշտ՝ դա կլինի միայն մի դեպքում, եթե լինի նրա հավանությունն ու համաձայնությունը...

Ցավոք սրտի, Նիկոլն այս հարցում հարյուր տոկոսով ճիշտ է...

| | |
28248 | 2