Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

Անի Սամսոնյանի բաց նամակը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին

19:50, կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Անի Սամսոնյանի բաց նամակը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի բաց նամակը՝ Քաղաքաշինության կոմիտեին.

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը տոտալ ոտնահարվում է թե՛ քաղաքապետարանի և թե՛ կառուցապատողների կողմից։

Ունենք հետևալ պատկերը․

☑️քաղաքում գործարար խոշոր ընկերությունները իրականացնում են ապօրինի կառուցապատումներ (մի քանի միլիոն դրամանոց վարչական տուգանքները նրանց գրպանին վնաս չեն)։

☑️բազաթիվ կառուցապատողներ շինարարության ընթացքում չեն պահպանում հաստատված նախագծի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները։

☑️Խախտվում են շինհրապարակների կազմակերպման սահմանված նորմերը։

☑️Չեն պահպանվում ընդհանուր օգտագոործման կանաչ գոտիները։

☑️մինչև շինարարություն սկսելը կառուցապատողները պարտավոր են համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ, ինչը չեն անում։

☑️արհամարհում են քաղաքաշինական գործունեության ընթացքում հասարակության ներկայացուցիչների մասնակցության իրավունքները։

Սրա հետևանքը քաղաքի քաղաքաշինական տեսքի խայտառակ աղավաղումն է, բազմաթիվ երևանցիների իրավունքների ոտնահարումը և քաղաքացիների վերջ չունեցող բողոքները։ Կարծում եմ կամ օրենքը պետք է խստագույնս պահպանվի կամ շինթույլտվություններ տրամադրելու համայնքի ղեկավարին տրված բացառիկ իրավունքը վերանայվի։
     Պետք է նշեմ, որ այն իրավիճակը, որը առկա
     է Երևանում, թույլ է տալիս կարծիք կազմելու, որ քաղաքաշինության գործունեության վերահսկումը չափազանց թույլ է։
     Հավելեմ, որ շինարարություն իրականացնող ընկերություններին ևս պետք է հատուկ ուշադրություն հատկացվի կատարված աշխատանքի որակի առումով։

6626 | 0
Facebook