Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Թրամփին առաջարկել է Դոնբասում հանրաքվե անցկացնել. Bloomberg

11:30, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Պուտինը Թրամփին առաջարկել է Դոնբասում հանրաքվե անցկացնել. Bloomberg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է Դոնբասում հանրաքվե անցկացնել՝ որպես ճգնաժամի լուծման տարբերակ, գրում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ խոսքը միջազգային կազմակերպությունների հովանու ներքո Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում հանրաքվեի մասին է:

Աղբյուրը նշում է նաև, որ Պուտինն ու Թրամփը համաձայնել են չհրապարակել տվյալ ծրագիրը, որպեսզի ԱՄՆ նախագահը հնարավորություն ունենա մտածել:

11788 | 2
Facebook