Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից թանկ գնով

15:35, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա՝ աշխատավարձից ամսական պահումներով, շուկայականից թանկ գնով

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը լայնամասշտաբ ստուգումներ են սկսել նաև Ծառուկյանին պատկանող ընկերություններում և հատկապես՝ գազալցակայաններում: Այս տեղեկություններին զուգահեռ հանրությունը սկսել է քննարկել այնպիսի տեղեկություններ, որոնք պատմում են Ծառուկյանին պատկանող ընկերություններում նախկինում աշխատած աշխատակիցները: Հատկապես լայն քննարկման թեմա է դարձել այն, որ 2011-2014թթ. Ծառուկյանին պատկանող գազալցակայանների աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա` աշխատավարձի մի մասի պահման փոխարեն: Ասում են, որ այդ ժամանակահատվածում Ծառուկյանը ներմուծել է մի քանի հազար «Նիվա» և արագ իրացման ու գերշահույթի համար պարտադրել իր աշխատակիցներին: Համաձայն շրջանառվող լուրերի, մի քանի տարի շարունակ յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձից ամեն ամիս պահվել է ամսական 80.000 դրամ, փոխարենը տրվել է այդ ավտոմեքենան: Ասում են նաև, որ մեքենայի արժեքը հաշվարկվել է շուկայականից շուրջ 60% բարձր արժեքով: Համաձայն շրջանառվող տեղեկատվության, աշխատակիցներն այդ պահանջը մերժելու տարբերակ ուղղակի չեն ունեցել. վերջիններին սպառնացել են հաշվեհարդարով և աշխատանքից ազատելով:

Հարգելի ընթերցող, եթե դուք ևս տիրապետում եք նմանատիպ տեղեկությունների, կամ նույնպես աշխատել, աշխատում եք վերոնշյալ կամ այլ ընկերություններում և ենթարկվել եք պարտադրանքների, խնդրում ենք գրել մեկնաբանություններում, կամ ուղարկեք նամակ մեր խմբագրություն:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
41298 | 8
Facebook