Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ». Արթուր Վանեցյան

11:10, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
«Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ». Արթուր Վանեցյան

«Տարոն Մարգարյանն էս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ, բայց առաջիկայում կհրավիրվի: Նրա անվամբ գրանցված բիզնեսներ չենք հայտնաբերել, ունեցվածքի տեսանյութի հետ կապված էլ իրականացվում է ուսումնասիրություն»,- կառավարության նիստից առաջ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:

Մոտ մեկ ամիս առաջ հրապարակվել էր Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հետաքննական տեսանյութ:

Վանեցյանը նաև նշել է, որ ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր:

9739 | 3
Facebook