Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

11:00, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

«Մտադի՞ր եք առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում»,- դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ կառավարության նիստից առաջ հարցրին լրագրողները. «Ֆեդերացիայի հետ կապված՝ երևի թե կքննարկենք: Չեմ ասի՝ կհրաժարվեմ: Կքննարկենք ու առաջիկա օրերին կասենք: Այո, ցանկություն ունեմ առաջադրվելու»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերին նախատեսված են ՀՖՖ նախագահի ընտրությունները։ Օրեր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ եթե ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ինքը չի առաջադրվի։

Հարցին՝ Ռուբեն Հայրապետյանի բիզնեսներում ստուգումներ եղե՞լ են, Վանեցյանն ասաց՝ ոչ:

9902 | 2
Facebook