Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Լիդիանը շարունակում է հանրությանն ու կառավարությանը մոլորեցնել». ՀԲՃ

19:20, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
«Լիդիանը շարունակում է հանրությանն ու կառավարությանը մոլորեցնել». ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

Լիդիանը շարունակում է հանրությանն ու կառավարությանը մոլորեցնել, թե իբր Ամուլսարի խնդիրները ոչ թե սոցիալ-տնտեսական ու բնապահպանական են, այլ կան ինչ-որ մութ ուժեր, որոնք պայքարում են հենց ընկերության դեմ արդեն 12 տարի: Ուրեմն, վերջնականապես հասկանանք, որ Լիդիանի կողմից նման մոլորեցումը նպատակ ունի Հայաստանը ներքաշել ներդրումային պայմանագրերի շրջանակներում այնպիսի պատմության ու իրենց պատկերացմամբ իբր խախտման մեջ: Թե իբր ՀՀ կառավարությունը հենց հատուկ այս ընկերությանն է թիրախավորել, որ իբր դա միտումնավոր գործողություն է հենց այս ընկերության դեմ` ի շահ կամ պաշտպանություն այլ ընկերությունների: Ուրեմն, Լիդիա՛ն, դուք օրենքներ եք խախտել, ձեզ տրված լիցենզիաներն ու թույլտվություններն ապօրինի են, ձեր միջազգային ստանդարտ կոչվածները փուչիկ են, չեն կարող բանկերի վարքականոնները միջազգային ստանդարտ լինել, ու այո՛, Ամուլսարի խնդիրը ՀԵՆՑ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ Է։

| | |
2937 | 0