Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Զինվորները ծնողներից փող են խնդրում սնունդ և ծխախոտ գնելու համար. «Ժամանակ»

09:45, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Զինվորները ծնողներից փող են խնդրում սնունդ և ծխախոտ գնելու համար. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Մինչ ԱԱԾ-ն պաշտպանության համակարգում, հատկապես զինակոչիկներին բանակից կեղծ փաստաթղթերով ազատելու նպատակով կոռուպցիոն գործարքներն ու սկանդալային պատմություններն է ներկայացնում հանրությանը, «Ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Նոյեմբերյանի N զորամասում դիրքեր բարձրացող զինվորները նախապես 7-10 հազար դրամ գումար են հավաքում սնունդ գնելու համար:

Բանն այն է, որ մի քանի օր դիրքերում մնացող զինվորներին ինչպես հարկն է չեն կերակրում, և ամեն անգամ հերթապահության գնալուց առաջ զինվորները տնից գումար են խնդրում` սնունդ և ծխախոտ գնելու նպատակով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

8465 | 5
Facebook