Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիմում եմ ձեզ` գեղարդագող Կաթողիկոս և քո ամբողջ կլան». Կարեն Պետրոսյանն ուղիղ եթերում է (տեսանյութ)

20:50, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Դիմում եմ ձեզ` գեղարդագող Կաթողիկոս և քո ամբողջ կլան». Կարեն Պետրոսյանն ուղիղ եթերում է (տեսանյութ)

«Մենք կայցելենք ձեզ, սպասեք մեզ` Մայր Աթոռում, սպասեք մեզ ֆիզիկապես, սպասեք մեր հարցերին»,- «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ դիմում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևորականներին և Գարեգին Բ-ին:

«Դիմում եմ ձեզ` գեղարդագող Կաթողիկոս և քո ամբողջ կլան, որ մոտ օրերս այցելելու ենք ձեզ: Եթե նախորդ օրերին այցելում էինք ֆիզիկապես, հիմա էլ ենք այցելելու ֆիզիկապես, բայց` հարցերով` բացահայտելով ձեր կոռուպցիոն սխեմաները»,- ասաց նա:

Հիշեցնենք` «Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնությունը տևական ժամանակ է բողոքի ցույցեր է իրականացնում` պահանջելով Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը:

Մանրամասները` տեսանյութում:

14520 | 6
Facebook