Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հետ է վերցրել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի «չմիջամտելու» մասին իր խոսքերը

12:10, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Թրամփը հետ է վերցրել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի «չմիջամտելու» մասին իր խոսքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է ամերիկյան հատուկ ծառայություններին և կարծում է, որ Ռուսաստանը միջամտել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:

Երկուշաբթի Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավատում է, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին, ասել է.

«Նախագահ Պուտինն ասում է, որ Ռուսաստանը չի միջամտել: Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչո՞ւ դա կարող էր լինել Ռուսաստանը»:

Դրանից մեկ օր անց Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրականում նկատի ուներ այն, որ չկան պատճառներ ենթադրելու, որ Մոսկվան չի միջամտել:

«Իմ խոսքը պետք է լիներ այսպես. «Չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչո՞ւ դա չէր կարող լինել Ռուսաստանը»»,- ասել է Թրամփը:

Թրամփը նաև խոստացել է կանխել գալիք ընտրություններում նման միջամտությունը:

Ավելի վաղ Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարությունների համար Թրամփը խիստ քննադատության էր արժանացել ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության անդամների կողմից: «Դա խայտառակություն է»,- ասել էին ամերիկացի քաղաքական գործիչները:

12720 | 0
Facebook