Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

12:00, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Այսօր Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է

…Հանդիպումը թատերագիր Պերճ Զեյ­թունց­յանի հետ ոչ թե միայն ուրա­խություն է, այլև տքնաջան աշխատանք: Որովհետև գրողը ամեն անգամ նորովի է մեկնաբանում թատրոնի իր ըմբռնումը` ներկայացնելով պարադոքսալ մի նոր պատմություն: Ուրախությունը հետո է գալիս, երբ ներկայացումը հավաքում է լեփ-լեցուն դահլիճ, և հանդիսատեսը դառնում է մասնակից, երբ հանկարծ, ցավ պատճառելու չափ հստակ հաս­կանում ես, որ տեխնիկական առաջա­դի­­մության մեր դարում ոգեղենի սահ­մանները հետզհետե ավելի ու ավելի են նեղանում: Խորեն Աբրահամյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938թ. հուլիսի 18-ին Ալեքսանդրիայում: Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը:

Առաջին գիրքը տպագրվել է 1956-ին։ Զեյթունցյանի պատմվածքներում («Փարիզի համար», 1965, «Կատակերգություն առանց մասնակիցների», 1975, «Ամենատխուր մարդը», 1981, ժողովածուներ) և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1968) վիպակում վերլուծվում է ժամանակակից մարդու հոգևոր աշխարհը: «Արշակ Երկրորդ» (1977) պատմավեպում պատմական նյութի հիման վրա արծարծվում են արդիական հարցեր:

Հեղինակ է 12 պիեսի, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզվով, այդ թվում` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։ Զեյթունցյանը եղել է Հայաստանի Երկրորդ Հանրապետության մշակույթի առաջին նախարարը:

ՀՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հռոմի` Արվեստների և հասարակական գիտությունների Թիբերինա ակադեմիայի պատվավոր անդամ:

2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։

Զեյթունցյանը մահացել է 2017 թվականի օգոստոսի 21-ին Երևանում:

2976 | 1
Facebook