Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարպիսի հետ համաձայն չեմ մի բանի համար». Դավիթ Սանասարյան

22:05, երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
«Կարպիսի հետ համաձայն չեմ մի բանի համար». Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Կարպիս Փաշոյանը շարժման հիմքերում կանգնած, մի քանի շարժումներում հստակ քաղաքացիական կեցվածք դրսևորած, ստանդարտավորված քառակուսի մտածելակերպից հեռու քաղաքացիներից է։ Կարպիսի մի մտքի վրա կենտրոնանալն ու բան ու գործը թողած էդ մարդու հրաժարականը պահանջելն առնվազն երկրի կարևորագույն խնդիրներից անտեղյակ լինելն է։

Առհասարակ, բոլորիդ հայտնի է դիրքորոշումս բանակի, մեր անվտանգությունն ապահովող զինվորների մասին, բայց կասեմ, որ Կարպիսի հետ համաձայն չեմ մի բանի համար. զոհվածը կարար և գիտակցեր և չգիտակցեր պահի թելադրանքները, բայց դա իր կարծիքն է, որը հակապետական չի ու դրանից ածանցյալ էս աղմուկը արհեստական ու հայտնի կեղծհայրենասիրական շրջանակներից խրախուսվող թեմա է։ Էլ չասեմ, որ Կարպիսը ծառայել է ՀՀ բանակում, իսկ իրեն ցեխոտողներից շատերը տարբեր ճանապարհներով խուսափել են ծառայությունից։

Առաջարկում եմ զբաղվել կարևոր գործերով։

Սիրում եմ բոլորիդ

Հ.Գ. ի պաշտոնե չպետք է անդրադառնայի էս թեմային, բայց չեմ կարող տեսնել, թե ինչպես են մի մարդու անվան հետ խաղում, ով բացի էն որ ընկեր է, նաև շարժման ժամանակ կարևոր դերակատարություն ունեցող սրտացավ քաղաքացի է։

23905 | 4
Facebook