Հելսինկիում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:
Լրագրողներից մեկը հարց է ուղղել Սիրիայի իրավիճակի հետ կապված՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին, և հիշեցրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի այն հայտարարությունը, որ «գնդակը գտնվում է ռուսական կողմում»:
Պատասխանելով այդ հարցին՝ Պուտինը որոշել է Թրամփին նվիրել ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը՝ ասելով, որ «այժմ գնդակն ամերիկյան կողմում է»:
Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և ասել, որ այն կփոխանցի իր կրտսեր որդուն՝ Բերոնին, ապա գնդակը նետել կնոջ՝ Մելանյա Թրամփի ուղղությամբ: